News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանըի եղբայրը քրոջ հետ խոսել էր քրոջ ծննդաբերելուց 20 րոպե առաջ. մահացած ծննդկանը եղբորն ասել էր՝ իր եւ երեխայի հետ ամեն ինչ լավ է:

«Քրոջս հետ խոսել եմ երեխա ունենալուց 20 րոպե հետո՝ ձայնից զգացվում էր, որ այնքան էլ լավ չէ, բայց ասաց՝ լավ է, երեխան էլ է լավ: Շատ դժվար էր խոսում, մտածեցի՝ նոր է երեխա ունեցել, դրա համար: Իմ խոսելուց 20 րոպե անց էլ զանգել է սկեսրոջն ու ասել՝ հասեք, մեռնում եմ»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հրանտ Նազլուխանյանը:

Մահացած ծննդկանի եղբայրը նշեց, որ քույրն ամուսնացել էր 3 տարի առաջ եւ քանի որ տարիքով մեծ է եղել, բժիշկները ծննդաբերելուց 21 օր առաջ նրան պառկեցրել են հիվանդանոց՝ հսկողության տակ պահելու համար. «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են արել էդ ընթացքում, եթե չեն իմացել, որ արյան հետ խնդիրներ է ունեցել, չեն իամցել, որ մակարդելիության խնդիր ունի: Բժիշկները մատների արանքով են նայել, իրենց մոտ գտնվելու ընթացքում ոչինչ չեն արել՝ ռիսկերը ստուգելու համար, իրենք պետք է իմանային, որ կարող էր արյունահոսություն առաջանալ քրոջս մոտ: Քրոջս տեսել եմ հոկտեմբերի 16-ին ոչ մի խնդիր չի ունեցել, անգամ ասում էի՝ ոնց որ հղի չլինես, այդ ո՞նց եղավ, որ միանգամից մահացավ: Սրանք հարեցեր են, որոնց պատասխանները մեզ ոչ ոք չի ասում...»:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդականը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը  հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ