News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» Էքսպոյի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դուր չեկավ մոր՝ Ռոզա Ծառուկյանի տաղավարը. «Բաբուլյա, տաղավարդ քո ճոխությանը չի համապատասխանում, ճիշտ ա, թե չէ՞: Հլը արի գնանք, մի հատ մյուսներինը տենանք»: Ծառուկյանի դիտարկմանը մայրը պատասխանեց.  «Ցավդ տանեմ, էնտեղ ոչ ոք չի գնում, ոչ ոք չի մոտենում, իսկ ինձ մոտ առավոտից լիքն են ժողովուրդը»:

Գագիկ Ծառուկյանը մոր աշխատակիցներին նախատեց՝ ասելով, որ այդքան հնարավորություն ունենալով, չեն կարողացել Ռոզա Ծառուկյանի ապրանքը ճոխ ներկայացնել. «Այ մարդ, դաժե էս տեսակ մեղր ենք բերել, ամոթ չի ձեզ սենց եք կազմակերպել: Լավ, կարեւորը որ մասնակցում ես, բաբո ջան: Տղաներ ջան, դուք էլ պետք է կարողանաք տիկին Ռոզայի պատիվը բարձր պահեք: Տղա ջան, դու պետք է աշխատես, որ իրանն ամենաճոխն ու լավը լինի, էդքան ձեզ հնարավորություն է տվել, աճացնում ա, բայց դուք...հիմա ես նայում եմ, հասկանում եմ, չէ որ էդքան հնարավորության մեջ էն չի...Կարեւորը դու առողջ լինես ու դու հետեւես, բաբո ջան»:

Ռոզա Ծառուկյանը խոստացավ հաջորդ տարի «Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» Էքսպոյին ներկայանալ ավելի ճոխ տաղավարով. «Խոստանում եմ հաջորդ տարի ավելի լավ անել»:

Տպել
Ամենաշատ