News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննադատել է Թուրքիայի բանակի գործողությունները Իրաքի Մոսուլի վրա հարձակման ընթացքում, որը ներկայումս վերահսկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները:

Հարկ է հարգել Իրաքի ինքնիշխանությունը, հայտարարել է ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով՝ այս դիրքորոշմանը համաձայն են միջազգային կոալիցիայի բոլոր անդամները, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: Այս մասին հայտնում է DW-ն:

«Անհրաժեշտ է պահպանել կոալիցիայի կանոնները»,- հավելել է նախարարը:

Իրաքի ղեկավարությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է Իրաքի տարածքում չմիջամտել ԻՊ-ի դեմ պայքարին: Մինչդեռ Անկարան, որը եւս կոալիցիայի անդամ է, այս պահանջն անտեսում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ