News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրում որոշակի մոտեցում չկա աշխատատեղերի ստեղծման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ–ում ասել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության ծրագրում միաժամանակ նշված է, որ գործադիրը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար արժանավայել կյանք ապահովի։ «Ակնհայտ է, որ արժանավայել կյանքի համար արժանավայել աշխատավարձ է պետք։ Ինձ հետաքրքրում է, թե Կառավարությունը ինչ մոտեցումներ ու տեսլական ունի 6-ամսյա ժամկետում նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում, եւ ինչ մոտեցումներ կան աշխատավարձերի բարձրացման համար։ Հենց ցածր  աշխատավարձն է կոռուպցիոն ռիսկեր ստեղծում»,– նշել է Քոքոբելյանը։

Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց, որ Կառավարության ծրագրում հստակ նշված են արդար եւ հավասար պայմանների ապահովման միջոցով աշխատատեղեր ստեղծելու մոտեցումները։ «Կզարգանա բիզնեսն ու ձեռներեցությունը, որը աշխատատեղեր է ստեղծում։ Բացի այդ, մենք նաեւ խոսել ենք հարկային արտոնությունների, էներգիայի արտոնյալ սակագների մասին։ Ամբողջ ծրագիրն ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսի  համար ազատ պայմաններ ստեղծելուն։ Եթե դա տեղի ունենա աշխատավարձերի բարձրացումն ավտոմատ կլինի։

Ներդրումներ ներգրավելը 6 ամսից արդյունք ցույց չի տա։ Հաշվի առնելով նախընտրական շրջանը՝ մենք ընտրողների կողմից պասիվություն ենք սպասում։ Եվ երրորդ հերթին՝ շատ երկրներում կան կառավարության ծրագրեր, որոնցում առհասարակ թվեր չկան։ Դրանք ասում են, թե որակապես ուր են գնում, եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի դրա արդյունքում։ Եթե Կառավարության ծրագրում թվեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այն վատն է»,– եզրափակեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ