News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցում Դանիայի մշակույթի ու սպորտի նախկին նախարար Ուֆֆե Էլբեկի հաշիվը արգելափակվել է մերկ կանանց լուսանկարներ հրապարակելու պատճառով, հայտնում է The Local–ը։

Մոդերատորները անպարկեշտ են համարել մերկ կանանց երկու լուսանկարները։ Դրանցից մեկն արվել էր այս տարվա հոկտեմբերի 13-ին Կոպենհագենում Մշակույթի գիշեր միջոցառման ժամանակ։ Երկրորդը դանիացի նկարչուհի Ադլեր Փեթերսոնի լուսանկարն է, որը մերկ՝ ձեռքին խաչ բռնած զբոսնում էր կոպենհագենյան բորսայի շենքում 1969-ին։

Էլբեկը լուսանկարները ջնջել է, որից հետո նրա հաշիվը արգելաբացվել է։ Ընդ որում նա նշել է, որ լուսանկարներում ոչ մի կրիմինալ բան չի տեսնում, բայց ստիպված է ենթարկվել Facebook–ի պահանջներին, քանի որ սոցցանցի ակտիվ օգտատեր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ