News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկու օրում երկրորդ անգամ է սպառնացել խզել ԱՄՆ-ի հետ ռազմական կապերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

 Ելույթ ունենալով Տոկիոյում տնտեսական ֆորումի ժամանակ՝ Դուտերտեն ցանկություն է հայտնել, որ Ֆիլիպինները «ազատվեն օտարերկրյա զորքերի ներկայությունից» առաջիկա երկու տարիների ընթացքում, նույնիսկ եթե դրա համար ինքը ստիպված լինի «վերանայել ու խզել համաձայնագրեր»։

 Դուտերտեն Տոկիո է ժամանել եռօրյա պաշտոնական այցով, այնտեղ նա հանդիպելու է վարչապետ Սինձո Աբեի հետ, որը մինչ այդ շեշտել էր Տոկիոյի ու Վաշինգթոնի կապերի ամրությունը ՝ որպես հակակշիռ Պեկինի ագրեսիային Հարավչինական ծովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ