News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ ու Սիրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վալդիմ Մուալեմը հոկտեմբերի 28-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ նախարարների բանակցություններում կենտրոնական թեման լինելու է  ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը Սիրիայում՝ հատկապես իրադարձությունների զարգացումը Հալեպում, պայքարը ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դեմ, բնակչությանը հումանիտար օգնություն ապահովելը։

Հոկտեմբերի 28-ին ծրագրված են նաեւՍերգեյ Լավրովի ու Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջաբադ Զարիֆի բանակցությունները։ Հայտնում են, որ քննարկվելու են մերձավորարեւելյան ուղղությամբ՝ հատկապես Սիրիայում ու Իրաքում արտաքին քաղաքական հետագա համակարգման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ