News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Իռլանդիայի Դոնեգոլ կոմսությունում ծառերից հսկայական կելտական խաչ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Informing-ը՝ վկայակոչելով Donegal Daily-ն:

100 մետր երկարությամբ խաչը տեսանելի է օդից: Այն կազմված է անտառում տնկված ծառերից, որոնց տերեւներն ավելի բաց գույն ունեն, քան հարեւանությամբ տնկված բույսերը:

Երբ մարդիկ առաջին անգամ օդից տեսել են այդ խաչը, դրա առաջացման շուրջ գուշակություններ են սկսել անել: Սակայն պարզվել է, որ դա այլմոլորակայինների ուղերձը չէ, ոչ էլ արտասովոր երեւույթ: Խաչը տնկել է ոմն Լիամ Էմերի: Որպեսզի այն առանձնանա, Էմերին մի քանի տեսակի ծառեր է օգտագործել:

Լիամ Էմերին 2010 թվականին ավտովթարի զոհ է դարձել: Իսկ նրա կինը՝ Նորման, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նույնիսկ մոռացել էր ամուսնու այդ նախագծի մասին: Մեկնաբանելով Էմերիի աշխատանքը՝ տեղանքի դիզայնի մասնագետները նշել են, որ տղամարդը հսկայական աշխատանք է կատարել, ինչը ոչ բոլորը կարող են անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ