News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղափանի քաղաքապետարանը Հայաստանի հարավում պլաստիկե աղբի նախագիծ է մշակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ղափանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Նախագծով նախատեսվում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի քաղաքներում պլաստիկե թափոնի հավաքում: Դրանից հետո դրանք կմամլվեն, եւ դրանցից կստանան սալահատակի սալիկներ: Այդ նպատակով պլանավորվում է Ղափանում ոչ մեծ գործարան կառուցել:

Մարզային քաղաքներում մայթերն անմխիթար վիճակում են, եւ քաղաքային բյուջեի միոցներով վերստին սալահատակել չի հաջողվում: «Իսկ նոր սալիկներով մենք՝ քաղաքային իշխանություններս, ինքներս այն կիրականացնենք: Եթե ոչ կապիտալ, ապա ընթացիկ վերանորոգումը կվերցնենք մեզ վրա»,- հայտարարեց Հայրապետյանը:

Ծրագրի համար միջոցների սպասելով՝ Ղափանի իշխանությունները արդեն երրորդ տարին է՝ շշեր եւ կենցաղային այլ պլաստիկա են հավաքում: Հետո դրանք մամլում են ռւ պահեստավորում: Դա արդեն ոմանց հետաքրքրել է: «Իմ տեղեկություններով՝ Հայաստանում արդեն նվազագույնը պլաստիկայի վերամշակման երկու արտադրամաս կա: Մերը ցանկանում էին գնել, բայց չենք վաճառում: Հույս ունենք մի գեղեցիկ օր ինքներս օգտագործել»,- հայտարարեց քաղաքապետը:

Կարծր պլաստիկից (կենցաղային թափոններ) բացի, նոր սալիկների համար հարկավոր է ունենալ նաեւ փափուկ հատիկավորը, նաեւ ավազ: «Դա ստիպված ենք գնել, սակայն, միեւնույն է, ինքնարժեքը պետք է ցածր լինի, եթե նույնիսկ սալերը գնելու լինեինք»,- նշեց քաղաքապետը:

Նոր գործարանի ֆինանսավորման համար քաղաքապետրանն արդեն մի շարք կազմակերպությունների է դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ