Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնում հոկտեմբերի 26-ին հայտնաբերվել է թատրոնի աշխատակիցներից մեկի դին: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանությունից:
Մահացածը Ստանիսլավսկու անվան թատրոնում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր:
Ըստ shamshyan.com-ի 65-ամյա Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է բարձրախոսն անջատելու, ընկել է ու տեղում մահացել: