News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ փոխհրաձգության հետեւանքով մեկ ոստիկանի սպանվելու մասին, եւս 2 ոստիկան տուժել է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Ընդդիմության առաջնորդ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ հակակառավարական երթի ընթացքում բախումների հետեւանքով ավելի քան 120 մարդ է վիրավորվել:

«Վենեսուելայի գրոհ» կարգախոսով ընդդիմության ակցիան սկսվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվեի համար ստորագրահավաքը դադարեցնելու մասին դատարանի կայացրած որոշումից հետո: Ընդդիմադիր խորհրդարանը հայտարարել էր նախագահի կողմից Սահմանադրության խախտման մասին եւ սկսել քննարկել նրա իմփիչմենթի հարցը (չնայած երկրի հիմնական օրենքը գործողությունների նման տարբերակ չի նախատեսում):

Չորեքշաբթի Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Էնրի Ռամոսը հայտարարել էր, որ պատգամավորները կհաստատեն հռչակագիրը, որի համաձայն՝ նախագահ Մադուրոն պաշտոնից հեռացված կհայտարարվի: «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքի գլխավոր քարտուղար Խեսուս Տորեալբան էլ հայտարարել էր հոկտեմբերի 28-ին 12-ամյա համընդհանուր գործադուլի ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ