Եվրամիության «Արեւելյան ներդրումներ 2» ծրագիրն ընտանիքի է վերածվում եւ տարեցտարի ընդլայնվում է: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Եվրապալատի տնօրեն Դիրք Վանթիգեմը՝ ելույթ ունենալով Հայաստանում առաջին անգամ անցկացվող Եվրամիության «Արեւելյան ներդրումներ – 2» ծրագրի գործընկերների ամենամյա կոնֆերանսում:
Նրա հավաստիացմամբ՝ այս տարիների ընթացքում Եվրամիությունում տեղի են ունեցել բազմաթիվ դրական իրադարձություններ: «Եղել են նաեւ ոչ դրական իրադարձություններ, օրինակ՝ BREXIT-ը: Հետեւաբար՝ Եվրոպան լիակատար ճգնաժամ է ապրում, բայց չնայած դրան, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը շարունակել է զարգանալ՝ համագործակցությունն ինտենսիվացնելով»,- նշել է Վանթիգեմը՝ հավելելով, որ Արեւելք-Արեւմուտք ընտանիքը շարունակում է զարգանալ: