News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հաստատել է երեխաների պաշտպանությանն ուղղված USAID-ի նախագծով ծախսերի ծրագիրը: Ծրագրի շրջանակում 2016-2019 թվականներին USAID-ն 825 հազար դոլար կծախսի, Հայաստանի Կառավարությունը՝ 82.5 հազար դոլար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դադարեցնել երեխաների հոսքը հատուկ դպրոցներ եւ ինտերնատներ, նրանց ընտանիքներում պահել կամ վերադարձնել ընտանիք: Ծրագրվում է երեք տարվա ընթացքում մանկավարժական-հոգեբանական աջակցության առնվազն 5 կենտրոն բացել:

Բացի այդ, 100 դպրոցներ կհարմարեցվեն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ