News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծին աջակցելու համար 1989 թվականին ռոքի աստղերի կողմից ձայնագրված Smoke on the Water երգի ռեմիքսը արդեն կարելի է գնել iTunes եւ Amazon ինտերնետային խանութներում:

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է միջոցներ հավաքագրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի հետեւանքով:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 250 հազար դոլար, արդեն հավաքագրվել է 75 հազար դոլար: Smoke on the Water-ի ռեմիքսի օնլայն վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի դպրոցի վերականգնման հիմնադրամին:

Պրոմո-տեսահոլովակը հասանելի է հետեւյալ հասցեում` http://www.youtube.com/watch?v=1tsw3nKDlBE:

Նշենք, որ Smoke on the Water երգի ձայնագրմանը 1989թ. մասնակցել էր ռոք-երաժիշտների մի ամբողջ ընտրանի, մասնավորապես. Իէն Գիլանը եւ Ռիչի Բլեքմորը (Deep Purple), Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը (Queen), Թոնի Այոմին (Black Sabbath), Դեվիդ Գիլմորը (Pink Floyd), Բրյուս Դիքինսոնը (Iron Maiden), Քրիս Սքվայրը (Yes), Ջեֆ Դաունսը (Asia), Պոլ Ռոջերսը (Bad Company), Քիթ Էմերսոնը (Emerson, Lake and Palmer):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ