News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 26-ին Կոնգրես հյուրանոցում կազմակերպել էր EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսը:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին:

Կենտրոնը դիմորդներին եւ ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի եւ արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ եւ համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ:

Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները եւ տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

Կրթական այս ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում էր, որը բաց էր լայն հասարակության առջեւ եւ առաջարկում էր տեղեկություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության վերաբերյալ: Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն էր հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներին, ովքեր այս տարի ներկայացնում էին ԱՄՆ շուրջ 14 համալսարաններ՝ այդ թվում համայնքային քոլեջներ:

EducationUSA Հայաստանի կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսին մասնակցեցին 1,000-ից ավելի ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին ԱՄՆ-ում բարձրագույն կրթության հնարավորություններով:

Ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից (IIE-International Institute of Education) հրապարակվող վիճակագրական տվյալների ԱՄՆ-ում 2014-2015 ակադեմիական տարում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 304 է. 31%-ը ներգրավված է բակալավրիական ծրագրերում, 38%-ը՝ մագիստրոսական, 15%-ը՝ հետբուհական պրակտիկայում եւ 15%-ը՝ կարճաժամկետ ծրագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ