Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը:
1999թ. այս օրը խորհրդարան ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիկ Աբրահամյանին: