News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Քարդիֆի  համալսարանի գեոֆիզիկոսներն առաջարկել են «100 հազար տարվա խնդրի» հնարավոր լուծումը։ Դա բացատրում է Երկրի վրա յուրաքանչյուր 100 հազար տարին մեկ առաջացող սառցե դարաշրջանների պատճառը, հայտնում է Daily Mail–ը։

Գլոբալ սառցակալումը գիտնականները կապում են Համաշխարհային օվկիանոսի կողմից մթնոլորտի ածխաթթու գազի կլանման հետ։ Ներկայումս նաեւ մարդածին գործոնների պատճառով նկատվում է հետադարձ գործընթացը. ածխաթթու գազն ազատվում է ջրից եւ նպաստում ջերմոցային էֆեկտի առաջացմանը։

Մասնագետները նման եզրակացության են եկել օվկիանոսի բնական շերտերն ուսումնասիրելու արդյունքում։ Պարզվել է, որ այնտեղ պահպանված օրգանիզմներում եւ մոտավորապես յուրաքանչյուր 100 հազար տարին մեկ առաջացած տեսակներում կա մոտավորապես միանման քանակությամբ ածխաթթու գազի քանակ։

Գիտնականները կարծում են, որ ջրում ածխաթթու  գազի հավասարակշռության առանցքային դերը պատկանում է ջրիմուռներին, իսկ սառույցը համեմատել են կափարիչի հետ։

Գիտնականները կարծում են, որ ներկայումս մենք միջսառցեդարաշրջանային փուլում ենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ