News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը Վան Գոգի, Պաբլո Պիկասոյի եւ Սալվադոր Դալիի գործերի կողքին այցելուներին կցուցադրի աշխարհում ամենաառաջին սմայլիկների հավաքածուն, գրում է New York Times–ը։

Պարբերականի տվյալներով՝ թանգարանը գնել է աշխարհում առաջին սմայլիկների հավաքածուն՝ բաղկացած 176 էմոձիներից։ Դրանք 1999-ին ստեղծել է DoCoMo ճապոնական ընկերությունը։ Դրանք դարձել էին բջջային հաղորդակցման առաջին պարզեցված գրաֆիկական պատկերները։ Հիմա կա մոտ 2 հազար ստանդարտացված էմոձի։

Ի սկզբանե դրանք սեւ–սպիտակ գամմայով էին ստեղծված։ Հետո դրանք գունավորվել էին սեւ, սպիտակ, կարմիր, նարնջագույն, կանաչ, կապույտ։ Սիմվոլների թվում պատկերված են գարեջրի բաժակ, սիրտ, մարտինի, ձնեմարդ, անձրեւանոց, կոշիկ, ոտի մատնահետք եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ