News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Հայատսնի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռիդնիգ Ռիդաութի պաշտոնավարման ավարտի եւ ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Օհանյանը  բարձր է գնահատել Ռ.Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ: Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Ս. Ֆիլիպսին Հայաստանում ՄԹ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը  համոզմունք է հայտնել, որ  նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի եւ կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը  վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ