News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է «Շիրակ կենտրոնի» կողմից անօթեւան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագիրը:

«Շիրակ Կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր եւ կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:

Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը:

Այս տարի  սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը կրում է՝ «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին»  խորագիրը: «Շիրակ կենտրոնի» գործընկերներն ու հովանավորները  արդեն իսկ  սկսել են աջակցություն ցուցաբերում բարեգործական ձեռնարկին,  իսկ ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովը այն ճանաչել է որպես  բարեգործական ծրագիր:

Վերջում  նշենք, որ թեեւ ամբողջ ամռան ընթացքում  «Շիրակ կենտրոնը» տասնյակ քանդված դոմիկներից առաջացած զգալի քանակության փայտանյութը բաժանեց տնակներում բնակվող  ընտանիքներին, սակայն  գրեթե բոլոր ընտանիքները այն օգտագործել են ամռան ընթացքում՝ կերակուր եւ պահածոներ պատրաստելու նպատակով»:

Տպել
Ամենաշատ