News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոճրագործությունից անցել է 17 տարի, բայց մենք գիտենք այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոչ մի բան չբացահայտվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

«Ես կարծում եմ, որ նման հանցագործությունները չեն բացահայտվում, նույնիսկ եթե իմանում են: Քենեդիի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում, թեեւ շատերը գիտեն, ենթադրում եմ: Ես օրինակ մի բան գիտեմ, որ ինքը շատերին խանգարում էր եւ դրսում, եւ ներսում: Սա, ընդհանարպես, գլոբալ քաղաքականության հարց է, այստեղի հետ այնքան չի կապված, որքան դրսի: Ճիշտ է, հայերի ձեռքերով են կատարել, բայց հայերը շատ թշնամիներ ունեն, երեւի տեսան, որ հատկապես երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր դրանից վախեցան»,-ասաց նա:

Ռիմա Դեմիրճյանը կարծում է, որ եթե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը չլիներ, ուրիշ Հայաստան կունենայինք. «Ես չեմ ստի, որ ամեն ինչ լավ կլիներ, որովհետեւ ժամանակները դժվար են, ղեկավարելը շատ դժվար է, բայց զգալի չափով ուիշ կլիներ: Կարեն Սերոբիչը մի հարցազրույցում ասել է՝ իշխանությունը դժվար գործ է, բայց նաեւ հաճելի, եթե ուզում ես ծառայել ժողովրդիդ ու երկրիդ: «Հոկտեմբերի 27»-ը բոլոր ոլորտների վրա քայքայիչ ազդեցություն ունեցավ: Մինչեւ հիմա շարունակվում է: Այդ հանցագործությունն ուղղակի խափանեց մեր ամբողջ կյանքը, ոչ միայն մեր անձնականը, հասարակության հավատը, նպատակասլացությունը»:

Ռիմա Դեմիրճյանը չի հավատում, որ «Հոկտեմբերի 27-ը» երբեւէ կբացահայտվի. «Ես միշտ ասել եմ, որ դա կարող է պատահականորեն ստացվի, որովհետեւ այնպիսի ուժեր են խառնված…: Շատ մտածված էր ամեն բան, ինչո՞ւ պետք է գային ԱԺ, ինչու պետք է ասեին, թե պատահական ենք սպանել: Ոնց եք պատահական սպանել, երբ ստուգողական կրակոց է եղել: Ամեն ինչ մտածված էր մինչեւ վերջ, սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր»:

Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ