News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ներկա է գտնվել նաեւ «Երեւան» տոնավաճառ առեւտրի կենտրոնի բացմանը. Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահին շրջայցի ընթացքում հիշյալ ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաեւ զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները:

Նշվել է, որ 2016թ. հունվարից մինչեւ հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 ՀՀ դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 ՀՀ դրամ աշխատավարձով:

Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են շուրջ 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամ:

Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երեւանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ եւ մեծածախ առեւտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված եւ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ միջին ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ