News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ վտանգվելու է Սեւանա լիճը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասացին կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնող բնապահպանները:

«Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Որոտան, Արփա գետերի, Սպանդարյան ջրամբարների, Կեչուտի, նաեւ Սեւանա լճի ջրի որակի հետ: Հանքավայրից ընդամենը 1 կմ հեռավորության վրա կառուցված է Որոտան-Արփա Սեւան թունելը, որտեղով ջուր է տեղափոխվում Սեւանա լիճ: Եվ հանքավայրի շահագործման արդյունքում հանքային թթվային ջրերը տեղափոխվելու են Սեւան` վտանգելով Սեւանա լճի ջրի որակը»,-ասացին նրանք:

Բնապահպանների խոսքով՝ ոսկու հանքի շահագործման ծրագիրը իրականացվում է օրենքի խախտումներով։ Նրանք կառավարությունից պահանջեցին դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը:

Տպել
Ամենաշատ