News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 21-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին, ով Երեւանում կմասնակցի նաեւ հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըԸնդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` Սերժ Սարգսյանը նշել է, որ այստ տարվա օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջին պետական այցը Հայաստան, լրացուցիչ խթան հանդիսացավ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Նա կարեւորել է նաեւ երկու երկրների սահմանադրական դատարանների միջեւ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է եւ լինելով ընդամենը 15 տարեկան, անցել է դժվարին, բայց պատասխանատու ճանապարհ: Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ 2005թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որի շնորհիվ քաղաքացիներին նույնպես հնարավորություն տրվեց դիմել Սահմանադրական դատարան, եւ այժմ

Դատարանն արժանի կերպով պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի խոսքով, Հայաստանում սահմանադրական արդարադատությունը պատվավոր տեղ է զբաղեցնում, ինչի մասին է վկայում նաեւ Երեւանում միջազգային խորհրդաժողովի անցկացումը: Բարձր գնահատելով ՀՀ եւ ՌԴ սահմանադրական դատարանների համագործակցությունը` Վալերի Զորկինն ընդգծել է, որ երկու երկրների դատարանների միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաեւ միջազգային ասպարեզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ