News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ Նրա քաղաքական էջը անորոշ ժամանակով փակվեց 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով։ Մեկուկես տարի անց, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թե ինչու է վերաբացվել Ծառուկյանի քաղաքական էջը, NEWS.am-ը  թեմայի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցոության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյան, 2015-ի փետրվարին, Սերժ Սարգսյանը ջախջախեց Գագիկ Ծառուկյանի սանձազերծած իշխանափոխությունը՝ հայտարարելով, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք եւ կրկեսի չվերածելու «նկատառումով» էլ Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից։ Ծառուկյանը նախօրեին հայտարարեց քաղաքական էջը բացելու իր մտադրության մասին։ Իշխանական կուլիսներում կարծիքներ են հնչում, որ նրան վերադարձնում է Սերժ Սարգսյանը, սա նշանակում, որ, այնուամենայնիվ, կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք։

Հանրապետության նախագահի խոսքը այսօր էլ իր ուժը չի կորցրել, մենք իրոք կրկեսի վերածելու հայրենիք չունենք եւ կարծում եմ, որ բացարձակապես տեղին չէ այսօր այդ միտքը շահարկել, որովհետեւ իրականում մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Իսկ ինչ ասվել է այն օրերին, դատապարտվել է երեւույթն ընդամենը, եւ կարծում եմ, որ երեւույթներից այն կողմ ուրիշ ոչինչ չի ասվել։

Ասվել էր հասցեական, պարոն Մելիքյան․ նույն հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը նշել էր՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք․․․

Ես կարծում եմ, որ հանդուրժողականությունն այսօր շատ ավելի կարեւոր է եւ ցանկացած որոշում այդ բնույթի՝ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու, ընդամենը Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է, եւ կարծում եմ՝ դրանք որեւէ առնչություն չունեն միմյանց հետ, պետք չէ կապել․․․

Իշխանությունը 2015-ի փետրվարին Ծառուկյանին ցույց տվեց իր տեղը, որը քաղաքական դաշտը չէր։ Սերժ Սարգսյանն ասել էր՝ խնդիր չունի Գագիկ Ծառուկյան քաղաքացու, գործարարի հետ, խնդիր կար Ծառուկյան քաղաքական գործչի հետ, հիմա խնդիրը հարթվե՞լ է։

Որեւէ հայտարարություն ուժը չի կորցրել , հայտարարություններով դատապարտվել են երեւույթները, ոչ թե անձերը, եւ կարծում եմ, որ ինչ հնչել է  ելույթում, ամեն ինչ տեղին է եղել։

Ուզում եք ասել՝ եթե Ծառուկյանը իշխանափոխության  գործընթաց չսկսի եւ լինի կառավարելի ուժ, ապա պետք է մոռանա իրեն հասցեագրված վիրավորանքներն ու նոր էջ բացի, իսկ եթե լինի ընդդեմ ձեր իշխանության, ապա չարիք է ու կրկեսի դերակատա՞ր։

Ես կարծում եմ, որ իշխանափոխության գործընթաց ոչ նախկինում, ոչ էլ հիմա չի եղել ընդհանրապես, դրա անհրաժեշտությունը չկա․․․

Նրա վերադարձի անհրաժեշտությունը կա՞։

Այդ ինքը պետք է կայացնի որոշում՝ կա , թե չկա․․․ ՀՀ ցանկացած քաղաքացի ինքն է որոշում՝ իր տեղը որն է, քաղաքականություն, թե դրանից դուրս։

2015-ին, բռնացաք նրա սահմանդրական իրավունքին, որոշմանը եւ նրա փոխարեն որոշեցիք իր տեղը․․․

Չեմ կարծում, որ նման որոշում է եղել, ընդամենը դատապարտվել են երեւույթները։

Ծառուկյանի վերադարձն ինչու է ձեռնտու իշխանությանը ընտրություններից առաջ ձեւավորվող քաղաքական դաշտում, ավելի կառավարելի՞ է։

Կառավարելի կամ անկառավարելի լինելու հարցում որոշում են տվյալ քաղաքական ուժերը, ոչ թե անձերը։

Իսկ Ծառուկյանը իր անվան հետ առնչվող օդում կախված քրեական գործերի ու չվճարված հարկերի սպառնալիքից ազատագրվա՞ծ է քաղաքական էջը վերաբացելու փուլում։

Այդ մասով համապատասխան մարմինները իրենց տարբեր հայտարարություններով արդեն վաղուց հայտնել են արդյունքների մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ