News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում գտնվող միջնադարյան Շատոնեֆ դյու Պապ քաղաքը, որը հայտնի է իր խաղողի այգիներով, երկարաձգել է այն արտասովոր արգելքը, որը վերաբերում է «Չճանաչված թռչող օբյեկտների» (ՉԹՕ) երթեւեկությանը։ France Bleu-ի փոխանցմամբ, քաղաքապետը որոշել է ուժի մեջ թողնել այդ արգելքը, որը 20-րդ դարի կեսերին էր սահմանվել։

Քաղաքապետ Կլոդ Ավրիլը շեշտել է, որ մտադիր չէ չեղարկել այդ հին արգելքը՝ չնայած այն «մի քիչ սպեցիֆիկ է»

Թռչող ափսեներին քաղաքի վրա թռչելու, դրա տարածքում վայրէջք կատարելու արգելքը սահմանվել էր դեռ 1954-ին։ Այն ժամանակ աշխարհում շատ պոպուլյար էր թռչող ափսեների թեման, դրա համար էլ այլմոլորակայինների համար տրանսպորտային արգելքը մեծ արձագանք էր առաջացրել։ Բացի դրանից Ֆրանսիայի հյուսիսում մի քանի մարդ պնդում էր, որ տեսել է տարօրինակ արարածների, որոնք ջրասուզակների էին նման ու դուրս էին գալիս «սիգարաձեւ տիեզերանավից»։

Արգելքի հեղինակը՝ քաղաքապետ Լյուսյեն Յանգը, նման հրաման էր արձակել․ «Ցանկացած օդային փոխադրամիջոց, որը նման է թռչող ափսեի, կամ թռչող սիգարի եւ վայրէջք է կատարում քաղաքի տարածքում անհապաղ կալանքի տակ կվերցվի, իսկ դրա վարորդները ՝ կտուգանվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ