News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա  Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթեւեկելիս, դուրս է եկել  ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետեւ՝ հաստաբուն ծառին, ինչի հետեւանքով Դ.Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Ավտոմեքենայի երեք ուղեւորները՝  20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, 21-ամյա Ալբերտ Գեւորգյանը եւ անչափահաս՝ 14-ամյա Տ.Գալստյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆ.Մկրտչյանը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. Նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որեւէ գործողություն։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ