News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել բոլոր լրագրողներին, որոնց ազատազրկել են առանց նրանց հանցավոր գործունեության մասին ծանրակշիռ ապացույցների։ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած պետհեղաշրջման փորձը չի կարելի օգտագործել որպես պատրվակ՝ մամուլին ու ընդդիմությանը լռեցնելու համար, շեշտված է բանաձեւում, որը ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները, փոխանցում է DW–ն։

Պետհեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի իշխանությունները կալանավորել են առնվազն 99 լրագրողների ու գրողների, եւս առնվազն 330 լրագրող զրկվել է մամուլի հավատարմագրումից։ Բացի դրանից երկրում փակվել է 100 լրատվամիջոց, ինչի հետեւանքով աշխատանքից զրկվել է ավելի քան 2300 մարդ։

Եվրախորհրդարանի տվյալներով Թուրքիայում կալանավորված լրագրողների համար փաստաբանների ծառայությունը սահմանափակվել է, նրանց կալանքի տակ են պահում մարդկային արժանապատվությունը ստորացնող պայմաններում, սպառնում ու կտտանքների ենթարկում։ Ընդ որում բանաձեւը կտրականապես դատապարտում է նաեւ ռազմական հեղաշրջման փորձը։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գնահատականի՝ Թուրքիան 180-ից 151-րդ տեղն է զբաղեցնում մամուլի ազատության ամենամյա գործակցում։ Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր բանտարկյալների հանդեպ կտտանքների՝ այդ թվում ծեծի ու սեռական բռնությունների մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ