News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում «առանց հետագա հետաձգումների» բանակցություններ սկսել Վրաստանի համար վիզային ազատականացման նպատակով։

Նամակում, որը Եվրախորհրդարանի Քաղազատությունների, արդարադատության ու ներքին գործերի հանձնաժողովը հասցեագրել էր ԵՄ խորհրդի նախագահող երկիր Սլովակիային, եվրապատգամավորները կոչ են անում եռակողմ բանակցություններ սկսել «հնարավորինս շուտ, նոյեմբերի սկզբին», հայտնում է «Վրաստան-օնլայնը»։

Եվրապատգամավորները նշում են, որ այդ թեմայով բանակցությունների հետաձգման համար իրական պատճառներ չկան ու Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Վրաստանը բավարարում է բոլոր չափանիշները, որոնք նախատեսված են վիզային ազատականացման գործողությունների ծրագրով։

 «Մեր գլխավոր սկզբունքն այն է, որ բոլոր այն երկրները որոնք համապատասխանում են չափանիշներին, կարող են օգուտ ստանալ վիզային ազատականացումից ու Վրաստանը նման երկրների թվին է պատկանում»,- ասել է զեկուցող Մարիա Գաբրիելը իր ուղերձում ու նշել, որ ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները։

Նրա խոսքով, այդ հարցը այլեւս չի կարելի հետաձգել։ Մարիա Գաբրիելը հայտնել է, որ «Արեւելյան գործընկերություն» ու Վրաստան- ԵՄ գործընկերությունների համատեքստում վիզային ազատականացումը որոշակի ձեռքբերում է Վրաստանի քաղաքացիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ