News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ.

«Ես մի քիչ «հին» մարդ եմ։ Հակառակ վարչապետի խոստումների, կարծում եմ՝ կոռուպցիան չի անհետանա, բոլորն էլ ազատ ներմուծմամբ չեն զբաղվի։ Ի վերջո, ինձ նման մարդկանց համար այդ ամենը երկրորդական նշանակություն ունի։ Այդ բոլոր բարեփոխումները կատարվում են այն բանի համար, որ հարուստներն ավելի հարստանան, աղքատներն ավելի աղքատանան։ Կներեք «ղառղառ» խոսքերիս համար, բայց այդ տնտեսական բարեփոխումներն իրականություն չեն դառնա, եթե չվերականգնվի հասարակության արժեքային համակարգը։ Իմ շփումները խոշոր կապիտալիստների և միջին ձեռներեցների հետ թույլ են տալիս ասել, որ օլիգարխիայի ներկայացուցիչների 97 տոկոսը չգիտի՝ ինչ բան է արժեքային համակարգը։ Փողի մոլուցքը թույլ չի տալիս ունենալ այն առաջընթացը, որ մենք երազում ենք։ Փողի մոլուցքը կարող է վերանալ, եթե լինի արժեքային համակարգ։ Եթե Շիրվանզադեն ապրեր մեր օրերում, բավականին տիպիկ կներկայացներ նորօրյա «Քաոսը»։

Ասել է՝ համամի՞տ չեք ԱԺ ղեկավարի այն մտքին, թե ժողովուրդը երազում է կուշտ ապրելու մասին։

Եթե մարդը կուշտ ապրի ու հոգևոր արժեքներ չունենա, այդ մարդն ինձ համար զրո է։ Բարեփոխումները ոչ այնքան արմատական պետք է լինեն տնտեսությունում, որքան արժեհամակարգում։ Ես աղքատ եմ ապրում, այսինքն՝ նյութապես նորմալ, հոգեպես սարսափելի աղքատ։ Ես հոգեկան ճգնաժամի մեջ եմ:

ԱԺ-ո՞ւմ էլ եք այդ «ճգնաժամի» մեջ։

Խորհրդարանում ավելի է խորանում ճգնաժամը։ Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են, անգամ սուրճ խմում են միայն կաստաներով։ Սա փայլուն ապացույցն է կորցրած արժեքների։ Ուզում ես ստեղծիր տնտեսություն, որ յուրաքանչյուր քաղաքացի 5000 դոլար աշխատավարձ ստանա, բայց եթե արժեհամակարգ չկա, ո՞ւմ է պետք այդ կենսամակարդակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ