News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիության ներկայացուցիչներն ու 24 երկրների պատվիրակները հավանություն են տվել Անտարկտիկայում աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը ստեղծելուն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Անտարկտիկայի ծովային կենդանի պաշարների պահպանության հարցերի հանձնաժողովի ամենամյա հանդիպումը կայացել է ավստրալական Հոբարթում:

Ռոսսա ծովում արգելոցի գոտու մակերեսը գերազանցում է 1.55 մլն քառակուսի կիլոմետրը: Այս գոտում ձկնորսությունը կարգելվի 35 տարով:

Արգելոցի ստեղծման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ից:

BBC-ի հաղորդմամբ՝ Ռոսսա ծովը, որը զբաղեցնում է Հարավային օվկիանոսի ընդամենը 2%-ը, բնակության վայր է Ադելի պինգվինների համաշխարհային պոպուլյացիայի 38%-ի համար: Այստեղ նաեւ ապրում է փոքր գծավոր տեսակի կետերի շուրջ 6%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ