News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման սատարել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Հյուսիսային Քարոլինայում նախընտրական ցույցի ժամանակ Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան «իմ աղջիկ» կոչել:

Բացի այդ, առաջին տիկինը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ԱՄՆ-ի ապագա նախագահը:

«Մենք ուզում ենք, որ նախագահը լրջորեն վերաբերվի իր աշխատանքին»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ պետության ղեկավար պետք է դառնա մեկը, ում «կարելի է վստահել միջուկային կոդերը»:

Քլինթոնն իր հերթին առաջին տիկնոջը խոստացել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում հոգ կտանի պարտեզի մասին, որը ժամանակին տնկել է Օբաման Սպիտակ տան հարավային հատվածում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ