News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 17%-ի է հասել: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Գելափ ինստիտուտի հարավկորեական մասնաճյուղի հարցման արդյունքները:

Մեկ շաբաթվա ընթացքում հարավկորեական առաջնորդի վարկանիշը նվազել է միանգամից 8%-ով: Սա ընտրվելուց ի վեր նախագահին աջակցության ամենացածր ցուցանիշն է:

Միաժամանակ, նախագահի պաշտոնում Փաք Կըն Հեի գործունեությունից դժգոհ քաղաքացիների թիվն աճել է՝ հասնելով 74%-ի:

Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի ռեժիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ