News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական արշավն իրականացնելու միջոցներով մոտ 4 անգամ հետ է մնում իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Հոկտեմբերի 1-ից 19-ը Թրամփը 30 մլն դոլար է հավաքել, մնացորդը կազմում է 16 մլն դոլար՝ նախընտրական արշավի 12 օրվա համար: Միեւնույն ժամանակահատվածում Քլինթոնը հավաքել է 53 մլն դոլար եւ տնօրինում է 62 մլն դոլար:

Վերջին շաբաթվա ընթացքում նախընտրական շտաբներից յուրաքանչյուրը մինչեւ 50 մլն դոլար է ծախսել: Ըստ որում՝ Թրամփը, ընդհանուր առմամբ, Քլինթոնից ավելի քիչ է ծախսում:

Bloomberg գործակալության տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին Քլինթոնն իր արշավի համար հավաքել է 766 մլն դոլար, Թրամփը՝ 392 մլն դոլար: Հաշվի առնելով թեկնածուներին աջակցող հիմնադրամները, որոնք սակայն նրանց հետ պաշտոնապես չեն համակարգում, Քլինթոնի դրամահավաքը կազմել է 949 մլն դոլար՝ ընդդեմ Թրամփի 449 մլն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ