News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունը արմատական ծայրահեղականների վնասազերծման հատուկ գործողություն է իրականացրել, որոնք մտադրվել էին Ադրբեջանում «Կովկասյան ջամահաթ» կազմակերպության մարտական ճյուղ ստեղծել:

Վկայակոչելով ԱՊԾ մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է Ադրբեջանի տարբեր շրջաններում: Հատուկ գործողության ընթացքում դիմադրություն է ցուցաբերվել, որի հետեւանքով երկու ահաբեկիչ է սպանվել, մեկը ձերբակալվել է:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՊԾ տեղեկություն է ստացվել Ադրբեջանի տարածքում զինված բանդա ստեղծելու մասին, որը հավատարմության երդում է տվել երկրի սահմաններից դուրս գործող ահաբեկչական կազմակերպություններին:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆ. Ռուստամովը, Ա. Գուլիեւը, Ա. Գյուլմամեդովը եւ այլք գաղտնի հանձնարարությունների հիման վրա, որոնք համացանցով ստացել են երկրի սահմաններից դուրս գործող կրոնական արմատական կազմակերպությունների ներկայացուցիչներից, պատրաստվում էին Ադրբեջանում «Կովկասյան ջամահաթ» կոչվող ահաբեկչական կազմակերպության զինված ճյուղ ստեղծել: Դրանից զատ, նրանք մտադիր էին  կազմակերպության մեջ ներգրավել այլ մարդկանց եւս, եւ զենք ձեռք բերելով՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ էին պատրաստում:

Ծայրահեղականները նաեւ տեսաուղերձ էին նկարահանել, որում հավատարմության երդում են տվել ահաբեկչական կազմակերպության առաջնորդին, տարբեր մարդկանց շանտաժի են ենթարկել եւ նրանցից փող շորթել, խմբավորմա մեջ դերերի բաշխում են կատարել, որը պետք է երկրի բնակչության շրջանում վախ եւ խուճապ առաջացներ:

Հոկտեմբերի 26-27-ին Ադրբեջանի տարբեր շրջաններում ԱՊԾ-ն կրոնական ծայրեհեղականներին ձերբակալելու համալիր միջոցառում է իրականացրել: Հատուկ գործողության ընթացքում սպանվել են Ա. Գուլիեւը, որը սպառնացել է հասարակական վայրում մարտական «Ֆ-1» նռնակ կիրառել,եւ Ֆ. Ռուստամովը, որը «Ստեչկին» ատրճանակից կրակել է իրավապահների վրա: Ա. Գյուլմամեդովը ձերբակալվել է որպես կասկածյալ: Փաստով քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով, օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ