Ադրբեջանում գործնական պարապմունքների ժամանակ զոհվել է զինծառայող Թելման Միրիեւը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Երկրի պաշտպանության նախարարության կայքի տեղեկացմամբ՝ Զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, նախաքննություն է սկսվել:
Նախնական տվյալներով՝ զինծառայողը զոհվել է անվտանգության կանոնների խախտման արդյունքում: