«Մոսկվայի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում Երեւան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եւ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղեկցությամբ, մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից: