News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպական ստարտապ հանրությանը միավորող StartUs Magazine հարթակը անդրադարձել է երեւանյան տեխնոկյանքին եւ այստեղ ստարտափ հիմնելու նրբություններին:

Երեւանն անվանելով նախկին ԽՍՀՄ տարածքի «Սիլիկոնյան հովիտ»՝ հարթակն անդրադարձել է նախկինում այստեղ տեղակայված խոշոր, համամիութենական նշանակության գիտական կենտրոններին եւ դրանց գործունեությանը, ինչպես նաեւ ներկայացրել ներկա երեւանյան տեխնո անցուդարձը՝ այն ստարտափ հիմնելու համար լավագույն քաղաքներից մեկը կոչելով:

«Կովկասյան լեռներում տեղակայված մոտ 1 մլն բնակիչ ունեցող այս փոքրիկ Եվրոպական մայրաքաղաքն անհավանական առաջընթաց է ապրում ձեռներեցության եւ ստարտափային էկոհամակարգի ակտիվացման տեսանկյունից: Ցածր գնահամակարգը, բիզնես սկսելու համար հեշտացված քաղաքականությունը խթանում են ստարտափային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը: Երկրի Խորհրդարանը,նույնիսկ, վերջերս նորաստեղծ տեխնոլոգիական ստարտափերին հարկերից ազատելու մասին օրինագիծ է ընդունել»,- գրում է StartUs Magazine-ը:

Հարթակը նաեւ ինֆոգրաֆիկ ֆորմատով հետազոտություն է ներկայացրել՝ գործող ներդրումային, ակսելերացիոն եւ ինկուբատոր հիմնադրամների, գործող տեխնոլոգիական  ընկերությունների եւ հաջողակ ստարտափնրի, ինչպես նաեւ երեւանյան կարեւորագույն ՏՏ իրադարձությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ