News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բնակարանների գների մասին հերթական պաշտոնական տեղեկությունը ոչ մի նոր բան չբերեց բնակարանների գների դինամիկային վերաբերող իրավիճակին։ Միակ բացառությունը մի մանրուք էր՝ մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերին տարեկան կտրվածքով գրեթե 18 տոկոսով կրճատվել է։

Իսկ օգոստոսի համեմատ անկումը կազմել է ավելի քան 16 տոկոս։ Այսինքն ակնհայտ է լուրջ հետընթաց գնորդական պահանջարկում։ Հիշեցնենք, որ այդ նույն օգոստոսին ուղիղ հակադարձ պատկերն էր ՝ մայրաքաղաքի առքուվաճառքի գործարքների քանակը տարեկան կտրվածքով ավելացել էր 11 տոկոսով։

Սակայն գնորդական պահանջարկում սեպտեմբերյան անկումը գերթե չի անդրադարձել գների մակարդակի վրա։ Դատելով նույն պաշտոնական տեղեկություններից ՝ բնակարանների այս ամսվա  շուկայական գները ՝ օգոստոսի համեմատ բոլորովին չեն փոխվել։ Բացառությամբ կենտրոնից հեռու գտնվող Նուբարաշեն փոքր թաղամասի, որտեղ բնակարանների քառակուսին թանկացել է ․․․․0․03 տոկոսով։ Հասկանալի է, որ բնակարանային շուկայի օպերատիվ արձագանքը պահանջարկի սեպտեմբերյան կրճատմանը բացառվում է։

Եթե դիտարկենք տարվա ընթացքում կատարված փոփոխությունները՝ ապա այստեղ նույնպես սենսացիա չկա։ Գները աճել են, բայց զուտ խորհրդանշական (տես աղյուսակը)։ Արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքային ռիելթորները բողոքում են թույլ գնորդական պահանջարկից, չնայած առանձին ամիսներին առքուվաճառքի գործարքների քանակը աճում է։ Դրա բացատրություններից մեկը բնակարանների գնման հարցում քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսված աջակցության պետական ծրագրերի իրականացումն է։ Ըստ էության, գնորդական պահանջարկի մի մասը պարզապես շրջանցում է միջնորդներին՝ այդ նույն ռիելթորներին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում իր շտկումներ է արել հաշվարկային գներում։ Դոլարը սեպտեմբերին տարեկան կտրվածքով մի քիչ թուլացել է ՝ 1․4 տոկոսով։ Այսինքն գրեթե մնացել է անցած տարվա սեպտեմբերի մակարդակին։ Բայց այս աննշան անկումը թեթեւակիորեն ավելացրել է մայրաքաղաքային բնակարանների «դոլարային» գները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ