News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

 ԵՄ իշխանությունները պահանջում են, որ WhatsApp մեսենջերը դադարեցնի տվյալների փոխանակությունը Facebook –ի հետ, քանի որ այն սպառնալիք է ստեղծում օգտատերերի անձնական տվյալների համար, գրում է The Wall Street Joutnal-ը։

«29 հոդվածի աշխատախումբը, որը զբաղվում է տվյալների պաշտպանության հարցերով, WhatsApp–ի ղեկավարությանը ուղարկել է նամակ, որում անհանգստություն է հայտնում ընկերությունների միջեւ կնքված վերջին համաձայնագրի կապակցությամբ։ Facebook-ը , որը մեսենջերի սեփականատերն է, մուտք է ստացել WhatsApp–ի օգտատերերի հեռախոսահամարներին ու այլ անձնական տեղեկությունների։

ԵՄ իշխանությունները պնդում են, որ մարդիկ չեն համաձայնել նման պայմանի, երբ սկսել են օգտվել ծառայությունից։ Նրանք պահանջում են դադարեցնել տվյալների փոխանակությունը քանի դեռ օգտատերերի համար չի ապահովվել ամբողջական իրավական պաշտպանություն։

ԵՄ աշխատախումբը նույնատիպ պահանջներ ունի նաեւ Yahoo-ի նկատմամբ։ Սեպտեմբերին ընկերությունը ընդունել է, որ տեղի է ունեցել զանգվածային արտահոսք, որը տեղի էր ունեցել դեռ 2014-ին, երբ գողացվել էին 500 մլն օգտատերերի տվյալներ։ Կողոպուտի հետաքննությամբ զբաղվում էր ՀԴԲ-ն։ ԵՄ իշխանությունները Yahoo–ից պահանջել էին արտահոսքի մասին տեղեկացնել բոլոր օգտատերերին ու ներկայացնել զեկույց այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկել են տեղեկությունները պաշտպանելու համար։ Եթե կանոնակարգողը համարի, որ կանոնները խախտվել են, ընկերությանը կարող են տուգանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
Ամենաշատ