News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում պաշտոնապես գործող չորս քաղաքական կուսակցություններից նախագահական ընտրություններին մասնակցության համար առաջադրված թեկնածուները հոկտեմբերի 28-ին կարող են սկսել իրենց նախընտրական քարոզչությունը։ Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 4-ին։ Ընտրությունների պատրաստման ու անցկացման ԿԸՀ ծրագրի համաձայն՝ թեկնածուների գրանցումը պետք է ավարտվեր մինչեւ հոկտեմբերի 30-ը, այդ պահից սկսած թեկնածուն կարող էր սկսել նախընտրական քարոզչությունը։ Հոկտեմբերի 28-ին բոլոր չորս քաղաքական կուսակցությունները գրանցել են իրենց թեկնածուներին, հետեւաբար քարոզչությունն էլ կարող է սկսվել այդ օրվանից։ Յուրաքանչյուր թեկնածուի հատկացվում է գրեթե 19 ժամ անվճար եթերային ժամանակ, արտաքին գովազդի 642 միջոց, նաեւ 36 էլեկտրոնային մոնիտոր քարոզչական տեսահոլովակների ցուցադրման համար։

Քարոզչությունը ավարտվում է դեկտեմբերի 2-ին։ Այն արգելված է ընտրությունների նախօրեին ու քվեարկության օրը։ Ուզբեկստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար գրանցել է Միրզիեւին, Ազգային ժողվորդավարական կուսակցությունը՝ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սարվար Օթամուրադովին, Ժողովրդական- ժողովրդավարական ու Սոցիալ դեմոկրատական կուսակցություններն էլ՝ իրենց առաջնորդներ Խաթամժոն Կեթմոնովին ու Նարիմոն Ումարովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ