News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ–ն մինչեւ 2019 թվականը  SMEDA նախագծի շրջանակում 6.4 մլն եվրո կհատկացնի Հայաստանի փոքր բիզնեսի միության աջակցության համար։ Նախագծի ղեկավար Եվա–Մարիա Նեերը լրագրողներին հայտնել է, որ օգնություն կարող են ստանալ բիզնես միություններն ու առանձին ձեռնարկությունները, այդ թվում՝ ինովացիոն նախագծերը։

Նախագիծը կիրականացվի Միջազգային համագործակցության գերմանական միության ղեկավարությամբ։

Ծրագրի նպատակներից մեկն է օգնել բիզնես կազմակերպություններին ավելի որակյալ ծառայություններ մատուցել իրենց անդամներին, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար  խորհրդակցություններ, թրենինգներ։

«Մենք կանցկացնենք նաեւ ոլորտի վերլուծություն, որպեսզի պարզենք, թե որ սեկտրոն է ավելի շատ օգնության կարիք զգում։ Հնարավոր է, մենք նայենք, թե որ ընկերություններն են այստեղ աշխատում ճշգրիտ ինժեներության ոլորտում, եւ ինչի կարիք ունեն։ Բայց ուզում ենք ուշադրություն դարձնել նաեւ մաքուր տեխնոլոգիաներին՝ վերականգնվող էներգետիկային, էներգաարդյունավետությանը, աղբի վերամշակմանը։ Մենք ուզում ենք հնարավորինս շատ գործընկերներ ներգրավել։ Այսինքն՝ չենք ուզում պարզապես ինչ–որ մեկին մերժել միայն որովհետեւ բավականաչափ դիմումներ ենք ստացել»,– ասել է Նեերը։

SMEDA–ն արդեն մասնակցության դիմումներ է ստացել, սակայն մեկ տարուց եւս մեկ ընտրություն կկատարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ