News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակչուհին պատահաբար ուրիշի մեքենա է «առեւանգել», բայց վերադարձրել է այն իր սխալի մասին իմանալուց հետո, հայտնում է UPI–ն։

Մեքենայի տիրուհին պատմել է, որ մեքենան իր տան մոտ էր կայանած, դրա համար էլ տեսախցիկը ֆիքսել էր ամեն ինչ։ Տեսագրությունը միանգամից տարօրինակ էր թվացել կնոջը , քանի որ մեքենան առեւանգողը չափից հանգիստ ու անխռով էր թվում, նա առանց թաքնվելու նստել էր Subaru Impreza-ն ու մի քանի րոպե մնացել կայանատեղիում, որտեղ նրան հեշտությամբ կարող էին նկատել։

Մեքենան առեւանգած կինը հաջորդ օրը փորձել է վերադարձնել այն։ Ոստիկանությունում նա բացատրել է , որ պետք է երեկոյան վերցներ իր ընկերուհիներից մեկի Subaru-ն ,բայց շփոթել էր մեքենաները։ Ընդ որում համընկել էին ոչ միայն մեքենաների ապրանքանիշերը ու գույնը, այլեւ բանալիները, այնպես որ կինն իրոք չէր հասկացել, որ ուրիշ մեքենա է նստել։

Նրա ընկերուհին միայն հաջորդ առավոտյան է տեսել բերված մեքենան ու հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա անմիջապես ընկերուհուն տեղեկացրել է ու ասել , ո ր վերադարձնի մեքենան իսկական տիրոջը՝ ներողություն խնդրելով ու գումար ուղարկելով ծախսած վառելիքի համար։

Ոստիկանությունում մեքենայի տիրուհուն բացատրել են, որ Subaru –ի հին մոդելների բանալիները ոչ միշտ են եզակի ու կարող են համընկնել մի քանի մեքենաների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ