News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կեղծ քարոզչությանը, թե Հայաստանի ողջ տարածքը Արեւմտյան Ադրբեջանի մի մասն է, պատասխանելու լավագույն միջոցը մշակույթի պատմական հուշարձաններն ուսումնասիրելն է, որոնք եւս մեկ անհերքելի ապացույց են, որ ազատագրված տարածքները ընդհանուր հայկական պատմամշակութային ժառանգության մի մասն են: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել են հնագետներ Արտակ Գնունին եւ Հակոբ Սիմոնյանը:

Նրանք նշել են, որ դեռ 90-ականների սկզբից սկսել են հնագիտական արշավներ իրականացնել ազատագրված տարածքներում, նաեւ Սյունիքի մարզում: «Մեր պեղումների արդյունքում պարզվել է, որ պատմական հուշարձանները պատկանում են մեկ ընդհանուր հայկական մշակութային ժառանգությանը»,- նշել են գիտնականները: Մասնավորապես, նրանք հանգամանալից պատմել են գերեզմանների արտառոց հովտի մասին, որը հայտնաբերել են Քաշաթաղի շրջանի Կերենի բնակավայրում

Նրանց խոսքով, թեեւ հովիտը մինչքրիստոնեական շրջանից է մնացել, այն լավ պահպանվել է, իսկ ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տարածքում ապրող մարդիկ հայկական հեթանոսական հավատքի հետնորդներ են: Գիտնականները նաեւ Վանի թագավորության հետքեր են հայտնաբերել:

Գիտնականները նաեւ բողոքել են պետության անբավարար ուշադրությունից: Դամբարանի 800 մետր տարածքը ոչնչացվել է ճանապարհային աշխատանքների պատճառով: « Իհարկե, ճանապարհներ պետք է կառուցել, բայց ոչ պատմական հուշարձանների հաշվին»,- ասել են նրանք: Հուսադրողը, ըստ հնագետների, այն է, որ հուշարձաններով հետաքրքրվել են ԼՂՀ իշխանությունները, որոնք ֆինանսավորել են պեղումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ