News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում համերգ կտա աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին «Երեւանյան պրեմիերաներ» փառատոնի գործընկեր ARIT.am-ից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Երեւանում համերգ տվեց աշխարհառչակ իտալացի երաժիշտ Ալ Բանոն: Նրա համերգը բարեգործական էր եւ ստացվող ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։ Համերգը կայացել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Բացի այդ, «Երեւանյան պրեմիերաներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Երեւանում համերգով հանդես կգա Ջո Քոքերը (Joo Cocker), իսկ նոյեմբերի 15- ին՝ հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը իր նվագախմբով (Goran Bregovic with Wedding & Funeral Orchestra):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ