News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ. Թուրքիայի նախապայմանները մեզ համար անընդունելի են

Մեր հարեւանները պատրաստ չեն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը...

«Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական այնպիսի դրույթներ, որի  նպատակն է կարգավորել հարեւանների հետ հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, սակայն նրանք դրան պատրաստ չեն»: Այդ մասին Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 23-ին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ քարոզչական մեծ աշխատանք է տարվում։ «Հայկական հասարակական կառույցները քարոզչական մեծ աշխատանք են իրականացնում ողջ աշխարհում։ Նման կառույցներ են գործում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Այսօր կան տասնյակ երկրներ, որոնք ճանաչել եւ օրենքի ուժով դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մենք մեծ ուշադրություն ենք ցուցաբերում  1915 թվականի ոճրագործության միջազգային  ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին եւ նպաստում այս  հարցի շուրջ գործող կառույցների գործունեությանը, որի նպատակն է ողջ աշխարհին ներկայացնել Ցեղասպանության իրողությունը, պատմությունը եւ դրա հետեւանքները»,- ասել է  Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի  նախաձեռնությունը` առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչը, սակայն, մինչ այսօր իրականություն չի դարձել Թուրքիայի պատճառով։ ։ «Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը դրանք ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին վավերացնելու համար, Թուրքիան հետ կանգնեց այդ քայլից` Հայաստանի առջեւ դնելով Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ նախապայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ