News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ վատ է վերաբերվում հայկական բանակի ՝ զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերով պայմանավորված պախարակման փաստին: Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում:

«Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ ա՛յն երեւույթին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից: Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետեւ մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, եւ, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Բանակը հասարկության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե,  միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր: Իհարկե, բանակը շատ ավելի կազմակերպված, շատ ավելի կարգապահ, շատ ավելի կատարելագործված կառույց է, քան այլ կառույցները, եւ մեր պահանջները բանակի նկատմամբ շատ ավելի բարձր են, քան այլ կառույցների նկատմամբ»:

Նախագահը նշել է, թե այս տեսանկյունից նայելով, իհարկե, ինքը մտահոգված է բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մի վայրկյան անգամ չի կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում: «Եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով:  Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են հայկական բանակը մեր աչքի լույսը, մեր հպարտության առարկան, մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանողը: Նաեւ ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում են բանակում եղած թերությունների մասին, բայց խոսում են սրտի ցավով, խոսում են նրա համար, որպեսզի վաղն ավելի լավ բանակ ունենանք, որպեսզի ավելի քիչ երիտասարդ զոհվի կամ սպանվի բանակում: Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել եւ, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, թե պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ի՞նչ է հայկական բանակը եւ ի՞նչ են, ընդհանրապես, մեր զինված ուժերն իրենցից ներկայացնում: «Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին, ի վերջո, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի մեր բանակին վերաբերեն ջերմությամբ, չեմ բացառում` նաեւ խստությամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտության առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով: Փառք Աստծո, դեռեւս խաղաղություն է: Ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելությունը կարող է կատարել, եւ այդ ապացույցն այսօր բոլորը կարող են տեսնել, շոշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես»,- ամփոփել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ