News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Երեւանում տեղի է ունենալու գովազդի «Պոպոք» միջազգային փառատոնը, որի տեղացի մասնակիցները պրոֆեսիոնալ գնահատական կստանան իրենց գործունեության համար:

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ին: Ժյուրիի կազմում են Թոնի Թեյլորը, Վալենտին Կռիլովը, Անդրեյ Պուրտովը եւ եւս շուրջ 30 գովազդի ոլորտի  պրոֆեսիոնալներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից եւ այլ երկրներից:

Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 6 անվանակարգերից. գրաֆիկական դիզայն, ռադիոգովազդ, մարկետինգային արդյունավետություն, հեռուստատեսային գովազդ, ինտերնետ-գովազդ, տպագիր գովազդ: Ընդ որում, յուրաքանչյուր անվանակարգ կունենա երկու կատեգորիա. կոմերիցոն եւ սոցիալական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ