News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտադրվող «Godfather PLATINUM» անվանումով օղին FDA միջազգային անկախ փորձագիտական լաբորատորիայի կողմից՝ որակիվերահսկողության և սերտիֆիկացման եվրոպական SGS անկախ ընկերության սահմանաչափերի համաձայն լաբորատոր փորձաքննությունների արդյունքում աննախադեպ մաքրության ցուցանիշ է գրանցել:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին օղին արտադրող «ARSSI ALLIANCE» ընկերության արտադրական գործունեությունը համակարգող «SPS Cigaronne»ընկերությունից, փորձաքննության արդյունքներով, «Godfather PLATINUM»-ում մեթանոլի պարունակությունը բացարձակ ալկոհոլի մեջ թույլատրելինորմայից պակաս է ավելի քան 30 անգամ, ալդեհիդների պարունակությունը պակաս է մոտ 10 անգամ, մետաղների պարունակությունը պակաս էավելի քան 80 անգամ, բարձր սպիրտների պարունակությունը պակաս է 5 անգամ, բացարձակ ալկոհոլի ընդհանուր թթվայնությունը պակաս է 20անգամ:

Ընկերությունում վստահեցնում են, որ այս ցուցանիշները բացառիկ են օղու և առհասարակ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրության մեջ, նման մաքրության արտադրատեսակ գոյություն չունի. «Godfather PLATINUM»-ը միակն է:

Տեխնոլոգները հաջողել են ստանալ աննախադեպ մաքրությամբ օղի՝ շնորհիվ ինովացիոն տեխնոլոգիաների և ընկերության մասնագետների կողմից ստեղծված սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից համակարգի: Այն եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչայժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Տեխնոլոգիան նվազեցնում է ալդեհիդների, բարդ եթերների,մեթանոլի, բարձր սպիրտների միկրոխառնուրդների պարունակությունը, որոնց քանակը ընկերության արտադրած օղիների մեջ բազմապատիկ ցածր էթույլատրելի սահմաններից, ինչի արդյունքում գլխացավ կամ խումար չի առաջանում, իհարկե եթե օգտագործվում է բանականության սահմաններում:

Նշենք, որ «ARSSI ALLIANCE»-ի բարձրակարգ օղիները՝ «Godfather PLATINUM»-ը, «NO PROBLEM»-ը, «H2O»-ը, «Godfather PREMIUM»-ը, այժմարտահանվում է Արևմտյան Եվրոպայի և Ասիայի զարգացած երկրներ: Ընկերությունը պատրաստվում է մուտք գործել նաեւ Միացյալ Նահանգների շուկա, սակայն արտահանման ռազմավարությունը աշխարհագրական սահմանափակումներ, ըստ էության, չունի:

 

Նշենք, որ «Godfather PLATINUM»-ի դիզայնը իրականացվել է ֆրանսիական տեխնոլոգիական, կառուցվածքային և նորարարական լուծումներով: Շիշըսև է, թավշե մակերևույթով, տուփը՝ դասական, հարմարավետ կառուցվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ