News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին եւ ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման եւ այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին եւ դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ